էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել համագյուղացուն ու հափշտակել 10 000 դոլար

Գուգարքում ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը ուժի գործադրմամբ թալանել է 35-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ տղամարդը, որպես արհեստավոր գնացել է 35–ամյա տղամարդու տուն, էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա իր հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իրեն:
«Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10 000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին»,–հայտնում է ոստիկանությունը:
Այնուհետև 35-ամյա բնակչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։