Զելենսկին հնարավոր է համարում տարածքների հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը

Զելենսկին դիտարկում է նաև նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարում տարածքային հարցերի շուրջ «համաուկրաինական հանրաքվե» անցկացնելու գաղափարը։ Ինչպես հայտնում է «Общественное» հեռուստաալիքը, նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Զելենսկու վրա, որպեսզի նա համաձայնի խաղաղության ծրագրի պայմաններին, այդ թվում՝ տարածքային զիջումներին։
Թրամփը Զելենսկուն ժամանակ է տվել խաղաղության առաջարկին պատասխանելու համար. ԶԼՄ
Առայժմ հայտնի չէ` ինչպես է անցկացվելու հանրաքվեն։ Զելենսկին ասել է, որ դիտարկում է նաև նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, քանի որ չի ցանկանում` այդ թեման «հաղթաթուղթ» լինի Ուկրաինայի վրա ճնշում գործադրողների ձեռքում:
Նա հաստատել է խաղաղության ծրագրի շրջանակում Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասից դուրս բերելու և այնտեղ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին ամերիկյան պահանջները։
ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն