ՌԴ ԱԳՆ–ն հորդորում է չհավատալ «առևանգված» ուկրաինացի երեխաների մասին ստերին

Մարիա Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը թաքցնելու ոչինչ չունի և բաց է նաև երեխաների թեմայով զրույցի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը ողջախոհ երկրներին հորդորում է չհավատալ ՌԴ-ի կողմից իբր առևանգված ուկրաինացի երեխաների մասին ստերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր «Ուկրաինացի երեխաների վերադարձը» հակառուսական բանաձևը, որն իրավաբանորեն պարտավորեցնող ուժ չունի և որը ՄԱԿ-ում ՌԴ առաքելությունը քաղաքականացված էր անվանել` հայտարարելով, որ փաստաթուղթը լիովին խեղաթյուրում է իրականությունը։
««Երեխաների թեման» միջազգային ասպարեզում օգտագործվում է հակառուսական քարոզչության համար։ Հարմար բան է` կարող եք և՛ գումար վաստակել, և՛ բոլորին ամեն ինչ բացատրել։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել դեկտեմբերի 3-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ուկրաինացի երեխաների վերադարձը» բանաձևը, որը հիմնված է ստի և զրպարտության վրա։ Նրանք, ովքեր քվեարկել են այդ բանաձևի օգտին, իրականում ծածկում են երեխաների դեմ Կիևի ռեժիմի հանցագործությունները…Մենք ողջախոհ պետություններին կոչ ենք անում չհավատալ Բուչայի օրինակով ստեղծված շինծու ստերին»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ օգոստոսի սկզբին այսպես կոչված «Ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիան» Կանադայի և Ուկրաինայի համանախագահությամբ հայտարարություն է ընդունել` Ռուսաստանից «պահանջելով բովանդակալից պատասխան» տալ 339 ուկրաինացի երեխաների ցուցակի վերաբերյալ, որը փոխանցվել է ռուսական պատվիրակությանը հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում:
Ընդ որում` հուլիսի 23-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամանակ Մոսկվան Կիևին տեղեկություններ է փոխանցել, որ ցուցակում նշված տվյալների 30%-ը հաստատված չեն, քանի որ երեխաների զգալի մասը երբեք չի եղել Ռուսաստանում, նրանք չափահաս են կամ արդեն վերադարձել են իրենց ընտանիքներ։
Չկարողացան խափանել շփումները, դիմեցին սպառնալիքների. Զախարովան` ՆԱՏՕ-ի մասին