Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է իրավիճակը ռազմական հատուկ գործողության գոտում՝ շեշտը դնելով ԴԺՀ-ի հյուսիսային հատվածի իրադրության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խոսքը նաև Սևերսկի՝ ամբողջությամբ մեր վերահսկողության տակ անցնելու մասին էր։ Նախագահը մանրամասն զեկույցներ է ստացել: Մոտ ժամանակներս նշված խորհրդակցության տեսանյութը հասանելի կլինի», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Խորհրդակցության ընթացքում Պուտինը նշել է ռազմական հատուկ գործողության բոլոր ուղղություններով առկա դրական միտումը։
Խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորքերի «Հարավային» խմբավորման հրամանատարը: ՌԴ նախագահի կրեմլյան աշխատասենյակում ներկա է եղել նաև 123-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Դենիս Պիրոգովը։