ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն օդային փակ տարածքի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է Baza տելեգրամ-ալիքը։
Նշվում է, որ ինքնաթիռը այլընտրանքային օդակայան է մեկնել։ Գիշերն ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 170 չվերթ է հետաձգվել։
Baza-ի տվյալներով՝ Փաշինյանի ինքնաթիռը շուրջ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ վայրէջք կատարելու թույլտվությանը սպասելով, բայց այն այդպես էլ չեն ստացել։ Ի վերջո, կառավարական ինքնաթիռն ուղարկել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայան, որտեղ գիշերը ժամը 1-ի սահմաններում այն վայրէջք է կատարել։
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր ու հայտարարել էր, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։