ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,– ասել է խոսնակը։
Հիշեցնենք, որ Baza տելեգրամ-ալիքն ավելի վաղ հատնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն օդային փակ տարածքի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Այն շուրջ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ վայրէջք կատարելու թույլտվությանը սպասելով, բայց այն այդպես էլ չեն ստացել։ Լուրը հաստատել է նաև Նազելի Բաղդասարյանը։
Մինչ այս ՀՀ վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր ու հայտարարել էր, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։