Հայ մարզիկները 3 բրոնզե մեդալ են նվաճել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Աշխարհի առաջնությունն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի 3 ներկայացուցիչներ դարձան բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
60 կգ քաշային Արթուր Բազեյանը կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց օլիմպիական և աշխարհի կրկնակի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովուիզին։ 67 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մրցավարների առանձին որոշմամբ 2:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Կոոլին: Բաչկովի համար սա աշխարհի առաջնության 5-րդ բրոնզե մեդալն էր:
Հայաստանի հավաքականին ևս մեկ բրոնզե մեդալ բերեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվեց բելառուսցի Ալեքսեյ Ալֆյորովին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 2-13-ը Դուբայում:
ՀՀ հավաքականները 39 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություններում