ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 6-ի սահմանում հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում (100 քմ)։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։09-ին։ Այրվել է նախասրահը՝ մասամբ (70 քմ), ջերմահարվել՝ նախասրահում առանձնացված աշխատասենյակներ (30 քմ)։
Փրկարարները մեկ քաղաքացու դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։