Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան ԱԹՍ–ներով գրոհ է սկսել Մոսկվայի ուղղությամբ. քաղաքապետ

Երեկ հակաօդային պաշտպանության ուժերը 4 ուկրաինական ԱԹՍ էին ոչնչացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինան վաղ առավոտից ԱԹՍ–ներով գրոհ է սկսել Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ռուսական ՀՕՊ–ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 ուկրաինական ԱԹՍ է խոցել։
«Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են այն տարածքներում, որտեղ բեկորներ են ընկել»,– գրել է քաղաքապետը Telegram–ում։
Երեկ ՀՕՊ ուժերը ևս 4 ԱԹՍ էին խոցել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։