Թրամփը Զելենսկուն ժամանակ է տվել խաղաղության առաջարկին պատասխանելու համար. ԶԼՄ

Զելենսկին արդեն խնդրել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան օգնեն Ուկրաինայում ընտրությունների անցկացման համար անվտանգությունն ապահովելու գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ընդամենը մի քանի օր ժամանակ է տվել ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը՝ հղում անելով բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրներին։
ԱՄՆ նախագահը պնդում է, որ արագ պատասխան տրվի, որպեսզի կողմերը կարողանան համաձայնագիր ստորագրել և դադարեցնել ռազմական գործողությունները։
Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ Թրամփի ներկայացուցիչների՝ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ իրեն խորհուրդ են տվել չհետաձգել որոշումը։
Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները
Թրամփը հույս ունի, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ձեռք կբերվի մինչև այս տարվա ավարտը։
Երեկ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել։ Նա ամերիկացի և եվրոպացի գործընկերներին խնդրել է օգնել ընտրությունների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում։ Զելենսկին նաև խոստովանել է, որ Ուկրաինան բավարար ուժ չունի Ղրիմը վերադարձնելու համար։
Եվրոպան շատ վատ ուղղությամբ է ընթանում. Թրամփ