ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Լար և Զահեդան բնակավայրերի միջև ընկած շրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղոդս» հատուկ ստորաբաժանման զինծառայողներ են զոհվել: Տեղեկությունը հայտնում է «Sepah News» գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ պետական սահմանի անվտանգություն ապահովող 3 զինծառայողները զոհվել են ահաբեկիչների հետ բախման հետևանքով։
Սիստան և Բելուջիստան նահանգը պարբերաբար դառնում է նման միջադեպերի վայր։