ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Դանիայի արտաքին հետախուզության ծառայությունը խոստովանել է, որ ՌԴ-ի կողմից հարձակման վտանգ չկա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերատեսչության ամենամյա զեկույցի տվյալները։
Ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անհնար է հավատալ, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, դա անհեթեթություն է, որում փորձում են համոզել եվրոպացիներին։
«Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ ռազմական սպառնալիքը կաճի, թեև ներկա պահին Դանիայի Թագավորության վրա ռազմական հարձակման վտանգներ չկան», - ասվում է դանիական հետախուզության զեկույցի տեքստում։
Ռուսաստանը վերջին տարիներին հայտարարում է իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները՝ դրանք անվանելով «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ Կրեմլում ընդգծել են, որ ՌԴ-ն ոչ ոքի չի սպառնում, բայց և անուշադրության չի մատնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում պարզաբանել էր, որ ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, քանի որ իմաստ չկա: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, որպեսզի ուշադրությունը շեղեն ներքին խնդիրներից, սակայն «խելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա ֆեյք է»: