Շուտով Երկրի վրա մագնիսական փոթորիկ կսկսվի. գիտնականներ

Վերջին 24 ժամվա ընթացքում գեոմագնիսական ժամանակացույցն անսովոր տեսք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մի քանի ժամվա ընթացքում Երկրի վրա մագնիսական փոթորիկ կսկսվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Կանխատեսումների համաձայն՝ մագնիսական փոթորիկն արդեն պետք է սկսված լիներ, սակայն ուշանում է», – ասվում է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։
Գիտնականները նշել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում գեոմագնիսական ժամանակացույցն անսովոր տեսք ունի։ Ըստ լաբորատորիայի` ինչպես անդորրը փոթորկից առաջ։
Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժանացել են Ռուսաստանի կառավարության մրցանակների