Ռուսաստանը սպասում է ԱՄՆ–ի և Ուկրաինայի միջև ընթացող քննարկումների արդյունքներին. Պեսկով

Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընթացող խորհրդակցությունների արդյունքներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Կիևի միջև քննարկումների ընթացքը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ չնայած դժվար հարաբերություններին, Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են։ «Դրանք անդադար շարունակվում են», – հայտարարել է մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ակտիվացել են հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերի և Կիևին հետագա աջակցության հետ կապված քննարկումների ֆոնին։
Վերջին ամիսներին Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ ԱՄՆ–ն երկխոսություն է վարում ինչպես Կիևի, այնպես էլ դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ։
Մոսկվան, իր հերթին, ընդգծում է, որ գնահատելու է իրավիճակը այդ քննարկումների արդյունքների և Վաշինգտոնում ու Կիևում կայացված որոշումների հիման վրա։