Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իրեն հազվադեպ է հաջողվում զբոսնել Մոսկվայում:
Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների նախագահական խորհրդի նիստում խորհրդի անդամ և «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարինա Ախմեդովան նախագահին պատմել է մայթերին անհատական շարժունության սարքավորումների հետ կապված խնդրի մասին:
«Այո, ինձ հազվադեպ է հաջողվում զբոսնել Մոսկվայում։ Ես գուցե այդքան սուր չեմ զգում դա, բայց հասկանում եմ, թե ինչի մասին եք խոսում», - ասել է նախագահը նիստի ընթացքում։
Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ լուսարձակներով կորտեժով է շրջում Մոսկվայում, լինում է նաև «լռին» ընթացք, և տեսնում է, թե ինչ է կատարվում քաղաքում սուրհանդակային առաքման հետ։
«Դա, անշուշտ, մտահոգություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Այդ մասին ինձ ասել են նաև տարածաշրջանների ղեկավարները, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի մարզպետը։ Սա վերաբերում է աշխատաշուկայում տիրող անհավասար վիճակին։ Քաղաքների փողոցներում երթևեկությունը պետք է կարգավորվի: Լրացուցիչ հանձնարարականներ կտամ ՆԳՆ-ին, կխնդրեմ երկրի քաղաքների և տարածաշրջանների ղեկավարներին համապատասխան առաջարկություններ ներկայացնել», - հավելել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որի մշակած առաջարկությունները հետո դառնում են կոնկրետ գործողություններ: