ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 121 անօդաչու են ոչնչացրել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 121 անօդաչու թռչող սարք. 49 անօդաչու՝ Բելգորոդի մարզի վրա, 22 անօդաչու՝ Ղրիմի Հանրապետության, 10-ը անօդաչու՝ Ռյազանի մարզի, 9-ը՝ Վորոնեժի մարզի, 8-ը` Կասպից ծովի վրա, 5-ական` Ռոստովի մարզի և Կալմիկիայի Հանրապետության տարածքի վրա, 4-ը` Նիժնի Նովգորոդի մարզի, 3-ը՝ Լիպեցկի, 2-ական՝ Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա, 1-ական` Բրյանսկի և Տուլայի մարզերի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։