«Fly one Armenia»–ն չվերթեր կգործարկի դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. «Fly one Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Իսպանիայի Ալիկանտե քաղաք։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերի մեկնարկը կտրվի 2026 թվականի հունիսի 4-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3–ից «FlyOne Armenia» ավիաընկերությունը Երևան–Վիեննա–Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի։
Հիշեցնենք` 2021 թվականին հիմնադրված «FlyOne Armenia»–ի ավիապարկը բաղկացած է Airbus A320neo, Airbus A320 և Airbus A321 դասի օդանավերից։