Եվրոպան շատ վատ ուղղությամբ է ընթանում. Թրամփ

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ասվում է, որ երկիրը մտադիր է առաջնահերթ դարձնել սեփական պաշտպանությունն ինքնուրույն ապահովելու եվրոպական կարողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Եվրամիության կողմից X սոցցանցի նկատմամբ սահմանած տուգանքի մասին լրագրողների հարցին, հայտարարել է, որ Եվրոպան պետք է զգույշ լինի, քանի որ շատ վատ ուղղությամբ է շարժվում։
«Մենք ուզում ենք, որ Եվրոպան Եվրոպա մնա։ Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում։ Դա շատ վատ է», – ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Թրամփը սոցցանցերում հրապարակել էր «New York Post»-ի «Անզոր եվրոպացիները կարող են միայն եռալ զայրույթից, քանի դեռ Թրամփն իրենց արդարացիորեն հեռացնում է Ուկրաինայի գործարքից» հոդվածը։
Բացի այդ, հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է մի շարք եվրոպացի գործընկերների հետ տարաձայնություններ ունենալու մասին։ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ նշվում է, որ Եվրոպայի որոշ կառավարություններ ոտնահարում են ժողովրդավարության հիմնական սկզբունքները։
Նեթանյահուն Թրամփի հետ կհանդիպի դեկտեմբերի 29-ին Մար–ա–Լագոյում. ԶԼՄ