ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանն ու Ռուսաստանը 10-րդ համատեղ ռազմավարական օդային պարեկությունն են իրականացրել Արևելաչինական ծովի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ թռիչքն իրականացվել է երկու երկրների ռազմական կառույցների միջև ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակում։
Պարեկությունն իրականացվել է դեկտեմբերի 9-ին։