Ադրբեջանը պատրաստ է կրկին գազ մատակարարել Սլովակիա. Ալիև

Անցյալ տարի կողմերը գազի մատակարարման կարճաժամկետ փորձնական ծրագիր են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել գազի մատակարարումը Սլովակիա։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Բրատիսլավա կատարած այցի ընթացքում:
«Անցյալ տարի մենք սկսել ենք գազ մատակարարել Սլովակիա։ Պատրաստ ենք շարունակել մատակարարումը ցանկացած պահի», – ասել է նա Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանը սկսել է բնական գազ մատակարարել Սլովակիա 2024 թվականի դեկտեմբերին` նույն թվականի նոյեմբերի 12-ին կնքված կարճաժամկետ փորձնական պայմանագրի շրջանակում:
Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել ՌԴ–ից գազի գնումը. էներգետիկայի նախարար
Համաձայնագրի պայմանները, այդ թվում` մատակարարումների ծավալներն ու արժեքը, չեն բացահայտվել։ Այժմ ադրբեջանական գազի ընդհանուր արտահանումը կազմում է տարեկան 25 մլրդ խմ, որի կեսը մատակարարվում է եվրոպական երկրներին, որոնք ադրբեջանական էներգակիրները դիտարկում են որպես ռուսականի այլընտրանքներից մեկը:
Օրբանը ռուսական գազի տարանցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի հետ