Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Երից Մանկանց վանքը

Վանդալիզմի ենթարկված Արցախի Երից Մանկանց վանքը
Վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Մարտակերտ շրջանի Երից Մանկանց վանքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարվել «Artsakh Monuments» էջում։ Վանքը 17–րդ դարի շինություն է։
Վանդալիզմի ենթարկված Արցախի Երից Մանկանց վանքը
«Վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է»,– ասված է հայտարարությունում։
Վանդալիզմի ենթարկված Արցախի Երից Մանկանց վանքը
Նշենք, որ Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Ջրաբերդի իշխաններ Մելիք-Իսրայելյանների կողմից, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների մրցակից։