ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից, որի հետևանքով 3 վագոններ բախվել են իրար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Տեղանքում քարաթափում է եղել, մեքենավարը չի հասցրել արգելակել։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան: 3 վագոնները եղել են դատարկ, բախման հետևանքով վնասվել են»,–ասաց Գրձելյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: