ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մար-ա-Լագո կալվածքում (Ֆլորիդայի նահանգ)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրին։
«Հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 29-ին Մար-ա-Լագոյում», – հայտնել է աղբյուրը։
Դեկտեմբերի 7-ին Նեթանյահուն ասել էր, որ Մերձավոր Արևելքում հնարավորություններ են բացվել խաղաղության համաձայնագրերի ընդլայնման համար՝ նշելով, որ այդ հարցերը կքննարկվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Թրամփն առաջիկայում Նեթանյահուին հանդիպման է հրավիրել Սպիտակ տուն։