Կիևի գործակալ է ձերբակալվել, որը հրդեհել է բջջային կապի աշտարակի ջերմապահարանը. ԱԴԾ

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ չարագործը Telegram մեսենջերի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որն Ռոստովի մարզում բջջային կապի աշտարակի թերմոպահարանի հրկիզում է իրականացրել, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոստովի մարզի տարածքում կասեցրել է ուկրաինական հատուկ ծառայությունների` 2004 թվականին ծնված գործակալի անօրինական գործունեությունը, որը կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ չարագործը Telegram մեսենջերի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ, որից հետո կամավոր համաձայնել է գաղտնի համագործակցությանը և ՈւԱԾ-ին աջակցություն ցուցաբերելուն` Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու գործում:
«Համակարգողի հանձնարարությամբ նա դրամական պարգևի դիմաց հրդեհել է բջջային կապի աշտարակի ջերմապահարանը»,-հավելել են գերատեսչությունում: