ԵՐեՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի 67 դրոն։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Մարտիկները 24 ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզում, 12-ը` Սարատովում, 11-ը` Ռոստովում։
Բացի այդ, նրանք ինը սարք են խոցել Վոլգոգրադում, երկուական` Կուրսկի, Լենինգրադի, Տուլայի մարզերում և Մոսկվայի տարածաշրջանում, ինչպես նաև մեկական` Կալուգայի, Օրյոլի և Սմոլենսկի շրջաններում:
Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների` ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։