Եվրոպական 7 երկրներ ԵՄ–ին կոչ են արել շտապել Ռուսաստանի ակտիվների հարցում. ԶԼՄ

Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ներկայացրել է Եվրոպայում արգելափակված ռուսական սուվերեն ակտիվների բռնագրավման իր ծրագիրը՝ որպես Կիևին տրվելիք «ռազմատուգանքային վարկ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ անդամ յոթ եվրոպական երկրների ղեկավարներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով արագացնել Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվների օգտագործման վերաբերյալ որոշումը: Տեղեկությունը հայտնում է եվրոպական «Politico» թերթը։
Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը ստորագրել են Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի ղեկավարները: Նամակում ասվում է, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ դեկտեմբերին Եվրոպական խորհրդի նիստում ընդունելով ռազմատուգանքային վարկի մասին որոշումը` ԵՄ-ն հնարավորություն կստանա ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ինքնապաշտպանության առումով և բարելավելու բանակցային պայմանները:
Սառեցված ակտիվների բռնագրավումը չի ազդի ՌԴ ֆինանսական կայունության վրա. Նաբիուլինա
Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ներկայացրել է Եվրոպայում արգելափակված ռուսական ինքնիշխան ակտիվների բռնագրավման իր ծրագիրը՝ այն ներկայացնելով որպես Կիևին տրվելիք «ռազմատուգանքային վարկ»։ Կառույցն առաջարկել է յուրացնել ԵՄ տարածքում սառեցված 210 մլրդ եվրոն, որից 185 միլիարդը տեղաբաշխված է «Euroclear»-ի հաշիվներում, իսկ մնացած 25 միլիարդի գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություն չկա: ԵՀ-ն մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել 165 մլրդ եվրո և այդ միջոցներից 2026-2027 թվականներին իրականացնել Ուկրաինայի ֆինանսավորումը, իսկ ՌԴ ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտների տոկոսներից ևս 45 մլրդ եվրո նախատեսում է ուղղել 2024 թվականից Կիևին արդեն տրված վարկերի փակմանը։
Բելգիան դեմ է ՌԴ–ի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարին