ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ նշվում է երկխոսության անհրաժեշտությունը, և դա Ռուսաստանի համար դրական է։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խոսքը երկխոսության և կառուցողական բարի հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին է։ Մեր վերաբերմունքն այդ ամենին դրական է, այն բացարձակապես համապատասխանում է մեր տեսլականին», — ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «խանգարող բաների» վերացման դեպքում երկկողմ հարաբերությունների վերականգնման համար կարող է հեռանկար բացվել:
Նա նաև ասել է, որ Կրեմլը հույս ունի տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի խորհրդակցությունների արդյունքների մասին: