Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Լարսի անցակետը բաց է միայն մարդատար մեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանով)։