Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարվածի հետևանքով տուժել է Բելգորոդի մի բնակիչ

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Պայթյունի հետևանքով վնասվել են շենքի ծածկը և ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բորիսովկա ավանում առևտրային օբյեկտին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մի տղամարդ:
«Բորիսովկայի շրջանի Բորիսովկա ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի տարածքին։ Վիրավորվել է խաղաղ բնակիչ, որը տեղափոխվել է շրջնեկտրոնի հիվանդանոց: Այնտեղ օգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են շենքի ծածկը և ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։