Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի երկնքում մոտ 80 ուկրաինական ԱԹՍ են խոցել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զինուժը տարբեր միջոցներով պարբերաբար գրոհում և գնդակոծում է ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում խոցել են ինքնաթիռային տիպի 77 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները կողմից որսացել և ոչնչացրել են ուկրաինական 77 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, 42 ԱԹՍ խոցվել է Սարատովի, 12-ը՝ Ռոստովի մարզերի, 10-ը՝ Ղրիմի Հանրապետության, 9-ը՝ Վոլգոգրադի, 2-ը՝ Բելգորոդի մարզերի և 1-ական անօդաչու՝ Աստրախանի մարզի և Չեչնիայի Հանրապետության երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։