Հրաձգություն ՀԱՀ-ի հյուսիսում գտնվող հոսթելում. կա առնվազն 11 զոհ, 14 վիրավոր

Զոհերի թվում կան երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում գտնվող Պրետորիայի մոտակայքի հոսթելում հրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության մամուլի քարտուղար Ատլենդա Մատեն:
«Կարող եմ հաստատել, որ հրաձգության զոհ է դարձել 25 մարդ։ Նրանցից 11-ը մահացել են. 10-ը՝ դեպքի վայրում, 1–ը՝ հիվանդանոցում։ Եվս 14-ը վիրավորվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում», - ասել է Մատեն SABC հեռուստաալիքին։
Մատեն հավելել է, որ զոհերի թվում երեք անչափահաս կա։
Նախնական տվյալներով՝ հրաձգությունը կազմակերպել են երեք զինված անձինք։ Հետաքննությունը շարունակվում է:
Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ. կա 4 զոհ