ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը 152 շրջաններում մասսայական հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Խոցված թիրախների թվում են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի շահերի համար, ռազմատեխնիկական գույքի պահեստները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և Ռուսաստանի ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանու կողմից:
Բացի այդ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն անցած օրվա ընթացքում խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ և 366 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ ԶՈւ-ն գիշերվանից համակցված հարվածներ է հասցրել Ուկրաինայի թիրախներին։ Պայթյունների ձայներ են արձանագրվել նաև Կիևում, Դնեպրոպետրովսկում, Չերինգովում, Լուցկում, Պոլտավայի և Լվովի շրջաններում, Զապորոժիեի մարզի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում: