Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ավելի քան 40 ուկրաինական ԱԹՍ

ՀՕՊ ուժեր. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զինուժը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, պարբերաբար գրոհում և գնդակոծում է ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 41 ուկրաինական ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում (դեկտեմբերի 4-ի ժամը 23.00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 7.00-ը` Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 41 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - հայտնել է ռազմական գերատեսչությունը:
Այսպես, 9-ական ԱԹՍ խոցվել է Սամարայի մարզի և Ղրիմի Հանրապետության, 8-ը՝ Սարատովի, 7-ական՝ Վոլգոգրադի և Ռոստովի մարզերի և 1 անօդաչու՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։