ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Բեզիմյաննոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ ԶՈւ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների համակարգված գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմյաննոյե բնակավայրը», - ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ՌԴ ԶՈւ-ն հասցրել է մեկ զանգվածային և չորս խմբային հարված:
Հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, դրանց աշխատանքն ապահովող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգտագործվող տրանսպորտային և օդանավակայանային ենթակառուցվածքները, հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի արտադրամասերը, պահեստավորման և նախաթռիչքային պատրաստության վայրերը, զինամթերքի, հրթիռային վառելիքի և վառելանյութի պահեստները, ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։