Ադրբեջանի դպրոցներից մեկում 20 մարդ թունավորվել է ծխից

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Սալյանի շրջանի Աշաղ Նոխուդլու գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի գյուղական դպրոցներից մեկում 20 մարդ թունավորվել է ծխից։ Այս մասին հայտնում եմ ադրբեջանական լրատվամիջոցները։
Սալյանի շրջանի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք են տեղափոխվել 20 մարդ՝ ծխից թունավորման կասկածով։ Հաղորդվում է, որ նրանցից 15-ն աշակերտներ են, իսկ մնացածը՝ դպրոցի աշխատակիցներ։
Միջադեպը տեղի է ունեցել Սալյանի շրջանի Աշաղ Նոխուդլու գյուղի միջնակարգ դպրոցում։ Պատճառը խցանված վառարանի շմոլ գազն է եղել։
Թունավորվածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից 11-ի վիճակը գնահատվել է կայուն և ամբուլատոր բուժումից հետո դուրս են գրվել։
Ավելի ուշ դուրս են գրվել նաև մյուսները։