ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը երախտապարտ կլիներ ԱՊՀ երկրների ներկայաուցիչներին Եվրոպայում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանների պաշտպանության գործում ավելի ակտիվ մասնակցություն ունենալու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք երախտապարտ կլինեինք Եվրոպայում մեր ընդհանուր հուշարձանների պաշտպանության գործում ձեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների, պետական գործիչների ավելի ակտիվ մասնակցության համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով «Հայրենական մեծ պատերազմը Համագործակցության ժողովուրդների հավաքական հիշողության մեջ» համաժողովի ժամանակ։
Ռուսաստանը երբեք չի փորձել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը որևէ ազգի «շնորհել»։ Հակառակը` ՌԴ-ն միշտ շեշտել է, թե այդ տարիներին որքան ժողովուրդներ են ապրել ԽՍՀՄ-ում։ Եվ նրանք, միմյանց չբաժանելով ըստ կրոնի կամ քաղաքական նախասիրությունների, միասին հաղթել են 1945 թվականին։