ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը հսկայական արտաքին պարտք է կուտակել անխելք ղեկավարության պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ունեինք հիմար մարդիկ իշխանության մեջ, շատ հիմար մարդիկ։ Այդ պատճառով մենք 38 տրիլիոն դոլարի պարտք ունենք», - ասել Է Թրամփը Սպիտակ տանը։
Նա ընդգծել է, որ իր սահմանած տուրքերը կօգնեն կրճատել արտաքին պարտքը։
«Դրանց օգնությամբ մենք սկսում ենք մարել պարտքը»,- ասել Է Թրամփը: