Պեկինն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին. Սի Ծինփինը` Մակրոնին

Երեկ երեկոյան Մակրոնը Պեկին է ժամանել պետական ​​այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Պեկինը աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա Չինաստանը աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարաժամկետ, կատարման համար պարտադիր, բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի», – ասել է Սի Ծինփինը, որի ելույթը հեռարձակվել է YouTube-ում։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Մակրոնը Պեկին է ժամանել պետական ​​այցով, որը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը։