Իսրայելի բանակը հայտնել է, որ նոր հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» թիրախներին

Ավելի վաղ Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին զգուշացրել էին, որ պետք է լքել որոշ շինությունների տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահ» շարժման օբյեկտներին։
ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայ Էդրին ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին ուղղված նախազգուշացում է հրապարակել այն մասին, որ նրանք լքեն մի քանի շինությունների շրջակայքը։

«Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախներին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել