Դեկտեմբերի 4-ին նշվող Թխվածքաբլիթի միջազգային օրը հետաքրքիր ծագում ունի։ Սկզբնապես այն առաջացել է ԱՄՆ-ում որպես Թխվածքաբլիթի ազգային օր, և դրա հանրահռչակումը հաճախ կապվում է «Սեզամի փողոց» մանկական հաղորդման հայտնի կերպարի՝ Cookie Monster–ի (Թխվածքաբլիթի հրեշ) հետ։
Օրվա հիմնական նպատակը մեկն է` ստեղծել ուրախ մթնոլորտ, հաճելի գործընթացի շուրջ միավորել մարդկանց։
Ամբողջ աշխարհում մարդիկ թխվածքաբլիթներ են պատրաստում նոր կամ ընտանեկան` արդեն փորձարկված բաղադրատոմսերով։
Ավադույթի համաձայն` թխվածքաբլիթները հյուրասիրում են մտերիմներին, ընկերներին ու գործընկերներին։
Հացաբուլկեղենի վաճառքով զբաղվող մի շարք առևտրային կետեր ու սրճարաններ նույնպես մասնակցում են տոնին՝ առաջարկելով հատուկ ակցիաներ։