ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի գործունեությունը G20–ի շրջանակում, քանի դեռ նախագահությունն ԱՄՆ-ից չի անցել Մեծ Բրիտանիային, որի հետ Հարավաֆրիկյան կառավարությունը հույս ունի արդյունավետ համագործակցել G20–ի ձևաչափով: Այս հայտարարությունն արել է ՀԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն իր նախագահության ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետությանը հրավեր չի ուղարկի մասնակցելու «քսանյակի խմբին»: Նա Հարավաֆրիկյան Հանրապետությանը մեղադրել է աֆրիկացի-քաղաքացիների նկատմամբ ռասիզմի մեջ։
«Հաջորդ տարի` մոտավորապես այս ժամանակահատվածում, «Մեծ քսանյակը» կգլխավորի Մեծ Բրիտանիան։ Այդ ժամանակ մենք կարող ենք բովանդակալից և առարկայորեն քննարկել այն, ինչն իսկապես կարևոր է մնացած աշխարհի համար։ Առայժմ մենք «գովազդային դադար» կվերցնենք, քանի դեռ չենք վերսկսել սովորական ռեժիմով «հեռարձակումը»», - հայտարարել է Մագվենյան։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նոյեմբերի 23-ին պաշտոնապես եզրափակել է «քսանյակի» գագաթնաժողովը: ԱՄՆ-ն, նախագահելով G20-ը, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչներին չի հրավիրել միավորման շերպաների (G20–ի անդամ երկրի ղեկավարների վստահված անձինք) առաջին հանդիպմանը: ՀԱՀ-ի ներկայությունը G20–ի գագաթնաժողովին նույնպես հարցականի տակ է. ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համապատասխան հրավեր չի ստանա, քանի որ ՀԱՀ-ի իշխանությունները հրաժարվում են ճանաչել կամ լուծել աֆրիկացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների խնդիրը: