Դրոշով և օրհներգով. Սամբոյի միջազգային ֆեդերացիան ՌD-ին թույլ է տվել մասնակցել մրցումներին

Ինչպես ընդգծել է FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովը, այս որոշումը ամրապնդում է սպորտի գլխավոր սկզբունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեն թույլ է տվել ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին ազգային խորհրդանիշներով մասնակցել միջազգային մրցումներին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։
«Այսօր սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմը կարևոր որոշում է կայացրել` 2026 թվականի հունվարի 1-ից ռուսաստանցի և բելառուսցի մարզիկները կկարողանան FIAS-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում կրկին հանդես գալ ազգային դրոշներով և օրհներգերով։ Հոկտեմբերին այդ թույլտվությունը ստացել էին պատանիները, իսկ այժմ թույլտվություն ունեն բոլոր տարիքային խմբերը», - նշել է Դեգտյարյովը։
Ի՞նչ է լինելու «Սպարտակ» մարզադաշտի ճակատագիրը. նախարարի պատասխանը
Ինչպես ընդգծել է FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովը, այս որոշմամբ իրավիճակը կրկին մտնում է իրավական դաշտ և ամրապնդում սպորտի գլխավոր սկզբունքը՝ այն պետք է երկխոսության կամուրջ լինի, ոչ թե քաղաքական սահմանափակումների գործիք:
Փաշիկ Ալավերդյանը գլխավոր մարզչի պաշտոնից չի հեռացվել, այլ փոխարինվել է. Սամվել Գասպարյան