Ասուլիս. «Ինչպե՞ս են լուծվում իշխանության և ՀԱԵ-ի միջև հակամարտությունները»

Sputnik
Իշխանության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագած խնդիրների, առկա զուգահեռների մասին, 1917-1924 թվականների արխիվային փաստաթղթերի, եկեղեցու հավանական բարեփոխումների մասին դեկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի պատմական գիտությունների դոկտոր, աստվածաբան Ստեփան Ստեփանյանցը։
Պրոֆեսոր Ստեփանյանցը մի շարք մենագրությունների հեղինակ է՝ «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին», «Մարշալներին կոփած հողը»: Նա նաև Հայրենական մեծ պատերազմի պատմության մասնագետ է։ Օրերս նա հաղթող է ճանաչվել «Մեծ Հաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» միջազգային մրցույթում։ Մրցանակը Մոսկվայում «Պատմական ճշմարտության խոսք» համաժողովի շրջանակներում հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Մամուլի ասուլիսի ժամանակ կխոսվի նաև այդ մասին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել համաժողովում և ի՞նչ որոշումներ են կայացվել:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։