ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է բոյկոտել դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությունը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
«Մենք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային տեղյակ ենք պահել, որ ամերիկյան կողմի ընդունած որոշումները որևէ կապ չունեն սպորտի հետ, և որ իրանական պատվիրակությունը չի մասնակցի վիճակահանությանը»,-ասել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր տվել է իրանական պատվիրակության ընդամենը չորս անդամի, այդ թվում՝ հավաքականի գլխավոր մարզչին:
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային թիմերի մասնակցությամբ և կլինի առաջինը, որը տեղի կունենա երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում: