ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 100 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել` 26-ը՝ Բելգորոդի մարզի, 22-ը՝ Բրյանսկի մարզի, 21-ը՝ Կուրսկի մարզի, 16-ը` Ռոստովի մարզի, 7-ը` Աստրախանի մարզի, 6-ը` Սարատովի մարզի, 4-ը` Վորոնեժի մարզի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։