Էրդողանը շարունակում է Ուկրաինայի հարցով շփումները Պուտինի և եվրոպական առաջնորդների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը դրական մոտեցում ունի կարգավորման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և եվրոպական առաջնորդների հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ես հույս ունեմ (հակամարտության կարգավորման՝ խմբ.)։ Կարևորն այն է, որ բանակցությունները շարունակվեն, գտնվի ոսկե միջինը։ Կարծում եմ, որ հիմա միջնորդությամբ զբաղվող Սթիվ Ուիտկոֆը կարող է դրական դեր խաղալ, նա բավականաչափ հմտություններ ունի»,-Բրյուսելում լրագրողներին ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Էրդողանը շարունակում է իր դիվանագիտությունը Ուկրաինայի հարցում։
«Մենք կրկին հիշեցրել ենք, որ պատրաստ ենք ընդունել բանակցությունները։ Ռուսաստանը դրական մոտեցում ունի կարգավորման հարցում, կարծում եմ՝ նույն մոտեցումը ցույց կտա Ուկրաինան։ Համաձայնության դեպքում թղթի վրա դրա մանրամասները կարելի է քննարկել, հստակեցնել։ Դրա համար կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Թուրքիայից լավ տեղ չկա։ Ստամբուլում մենք երեք անգամ անցկացրել ենք այդ հանդիպումները՝ ապացուցելով դա»,-ասել է Ֆիդանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հայտնել էր, որ շփումներ է վարում կողմերի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու համար: