ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները 2025 թվականի սկզբից աշխատանքից հեռացրել են ներգաղթի հարցերով գրեթե 100 դատավորի։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներգաղթի իրավաբանների ամերիկյան ասոցիացիայի (AILA) իր աղբյուրները։
«Հունվարից ամբողջ երկրում աշխատանքից ազատվել են 98 դատավորներ, այդ թվում՝ ներգաղթի գլխավոր դատավորների 12 տեղակալներ», - հայտնում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր գրեթե նույնքան դատավորներ օգտվել են վաղաժամկետ ազատման հնարավորությունից, թոշակի են անցել կամ պաշտոնաթող են եղել:
Մասնավորապես, աշխատանքից ազատվել են ներգաղթի ութ դատավորներ, որոնք աշխատում էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության Նյու Յորքի կենտրոնակայանում:
AILA-ի ներկայացուցչի տվյալների համաձայն, որոնց հղում է անում հեռուստաալիքը, տարեսկզբին ԱՄՆ-ում եղել է մոտ 700 ներգաղթի դատավոր, իսկ այժմ նրանց թիվը 600-ից քիչ է:
Երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ԱՄՆ տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների վտարման գործընթացը: