ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Զելյոնի Գայ և Դոբրոպոլիե բնակավայրերը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Այս ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում կորցրել են ավելի քան 120 զինծառայող, չորս մարտական զրահապատ մեքենա` ներառյալ Մեծ Բրիտանիայի արտադրության «Mastiff» զրահամեքենան, ոչնչացվել է ութ ավտոմեքենա, մեկ ռադիոէլեկտրոնային պայքարի կայան, զինամթերքի և նյութական միջոցների յոթ պահեստ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։