Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Շեբեկինոյում երկու տղամարդ է վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուի հարձակումից հետո

Ձեռնարկության տարածքում արձակած զինամթերքից երկու շենքերում պատուհաններ են կոտրվել և վնասվել ճակատային հատվածները, հայտնել է մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մեքենային հասցված հարվածից հետո երկու տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում անօդաչուն հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Մեքենայում գտնվող երկու տղամարդկանց մոտակայքով անցնող մեքենայով տեղափոխել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել է ուսի և կրծքավանդակի կույր բեկորային վնասվածք, մյուսի մոտ, նախնական տվյալներով, բարոտրավմա է։ Տղամարդկանցից մեկին շարունակում են բուժօգնություն ցուցաբերել հիվանդանոցում, մինչդեռ երկրորդին շտապօգնության մեքենան տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ հետազոտման համար», - գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Նա հավելել է, որ քաղաքում ձեռնարկության տարածքում երկու շենքերում պատուհաններ են կոտրվել և վնասվել ճակատային հաստվածները, բեկորները վնասել են նաև մեկ ավտոբուս, երկու տրակտոր, մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։