ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Օրյոլի մարզում վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակումից հետո, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում 45 ուկրաինական դրոն են խոցել։
«Գիշերը Օրյոլի մարզը կրկին ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Լիվենի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում»,-գրել է Կլիչկովը Telegram-ալիքում:
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։